Սույն թվականի մայիսի 11-ից 16-ը, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի կունենա «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողովը։

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքները՝ նպատակ ունենալով խթանել գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը, ամրապնդել միջգիտակարգային կապերը և նպաստել Հայաստանում ժամանակակից գիտական միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը։

Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, «ԱԱԳ-2026» գիտաժողովին մասնակցության հրավերներ են ուղարկվել ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ խոշոր դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներին՝ հանդես գալու բանավոր զեկույցներով, իսկ դրամաշնորհային ծրագրերում ներառված երիտասարդ հետազոտողները հնարավորություն ունեն ներկայանալ պաստառային (poster) ներկայացումներով։

Այս տարի գիտաժողովի շրջանակում առաջին անգամ կներկայացվեն «Նպատակային-ծրագրեր» դրամաշնորհի հետազոտությունների արդյունքները, որոնք ուղղված են պետական կառավարման ոլորտի ռազմավարական խնդիրների լուծմանը և գիտական արդյունքների կիրառական նշանակության ընդլայնմանը։

Առաջին անգամ «ԱԱԳ-2026» գիտաժողովին մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր», «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր» և «PostDoc-Armenia» դրամաշնորհային ծրագրերի շահառուներին։

Գիտաժողովի ընթացքում երիտասարդ հետազոտողները կներկայանան նաև «Gong Show» ձևաչափով, որի շրջանակում կարճ ելույթներով կներկայացնեն իրենց կողմից իրականացվող հետազոտությունների մասին։

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձր հովանու ներքո։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել pes26@aanl.am էլեկտրոնային հասցեով։

 

Կարևոր ժամկետներ

Ապրիլ 17, 2026
Գրանցման վերջնաժամկետ
Մայիս 11, 2026
Գիտաժողովի սկիզբ / Ընդունելություն (Reception)
Մայիս 12, 2026
Զեկույցների / պանելային քննարկումների սկիզբ
Մայիս 15, 2026
Գալա ընթրիք
Մայիս 16, 2026
Գիտաժողովի ավարտ

Գործընկերներ

Կազմակերպիչներ և հովանավորներ